1. Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ. ԼԹ:
2. Համբերելով համբերի Տեառն, եւ նայեցաւ առ իս,
3. եւ լուաւ աղաւթից իմոց: Եհան զիս ի գբոյ տառապանաց, ի կաւոյ եւ ի տղմոյ: Հաստատեաց ի վերայ վիմի զոտս իմ, եւ ուղղեաց զգնացս իմ:
4. Արկ ի բերան իմ աւրհնութիւն նոր, զաւրհնութիւն Տեառն Աստուծոյ մերոյ: Տեսցեն բազումք եւ երկիցեն եւ յուսասցին ի Տէր.
5. երանեալ է այր որոյ անուն Տեառն յոյս է նորա: Ոչ հայեցաւ նա ի նանրութիւն, եւ ոչ ի մոլութիւն սուտ:
6. Բազում արարեր դու Տէր Աստուած իմ զսքանչելիս քո. խորհրդոց քոց ոչ ոք է որ նմանէ քեզ: Պատմեցի եւ խաւսեցայ` եւ բազում եղեն քան զթիւ.
7. ընդ զոհս եւ ընդ պատարագս ոչ հաճեցար, լսելիս հաստատեցեր ինձ. զողջակէզս եւ զվասն մեղացն ոչ խնդրեցեր:
8. Յայնժամ ասացի թէ ահաւասիկ գամ ես, ի գլուխս գրոց գրեալ է վասն իմ:
9. Առնել զկամս քո Աստուած իմ կամեցայ, եւ զաւրէնս քո ի մէջ որովայնի իմոյ:
10. Աւետարանեցից զարդարութիւնս քո յեկեղեցիս մեծս. ահա շրթունս իմ ոչ արգելից ի քէն: Տէր դու գիտացեր
11. զի զարդարութիւնս քո ոչ ծածկեցի ի սրտի իմում, զճշմարտութիւն քո եւ զփրկութիւն քո: Ասացի եւ ոչ թաքուցի զողորմութիւն քո, եւ զճշմարտութիւն քո ի ժողովրդենէ մեծէ:
12. Այլ դու Տէր մի հեռի առներ զգթութիւնս քո յինէն. զի ողորմութիւն քո եւ ճշմարտութիւն քո յամենայն ժամ ընկալցի զիս:
13. Շուրջ եղեն զինեւ չարք որոց ոչ էր նոցա թիւ, հասին ինձ անաւրէնութիւնք իմ, եւ ես ոչ կարացի տեսանել: Բազում եղեն քան զհեր գլխոյ իմոյ, եւ սիրտ իմ եթող զիս:
14. Կամեաց Տէր փրկել զիս, եւ Տէր յաւգնել ինձ նայեաց:
15. Ամաչեսցեն եւ յամաւթ լիցին ոյք խնդրէին զանձն իմ բառնալ զսա. դարձցին յետս եւ ամաչեսցեն` որ խորհէին ինձ չար:
16. Կրեսցեն զամաւթ առ ժամայն վաղվաղակի, որ ասէին ինձ վաշ վաշ:
17. Ցնծասցեն եւ ուրախ լիցին ի քեզ, ամենեքեան որ խնդրեն զքեզ Տէր: Ասասցեն յամենայն ժամ մեծ է Աստուած, եւ ոյք սիրեն զփրկութիւնս քո:
18. Ես աղքատ եւ տնանկ եմ Աստուած խորհեա զիս. աւգնական եւ պաշտպան իմ, եւ դու Աստուած իմ մի յամենար: Տունք. իբ: Գոբղայս. ծը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: