1. Ի կատարած ընդ աւրհնութիւն. Սաղմոս երգոց. ԿԶ:
2. Աստուած ողորմեա մեզ եւ աւրհնեա զմեզ, երեւեցո զերեսս քո ի մեզ եւ ողորմեա մեզ:
3. Ճանաչել յերկրի զճանապարհս քո, յազինս ամենայն զփրկութիւնս քո:
4. Խոստովան եղիցին առ քեզ ժողովուրդք Աստուած, խոստովան եղիցին առ քեզ ժողովուրդք ամենայն:
5. Ուրախ եղիցին ազգք եւ ցնծասցեն ազինք. զի դու դատիս զժողովուրդս յուղղութիւն, եւ ազգաց երկրի դու առաջնորդես:
6. Խոստովան եղիցին առ քեզ ժողովուրդք Աստուած, գոհասցին զքէն ժողովուրդք ամենայն:
7. Երկիր ետ զպտուղ իւր, եւ աւրհնեաց զմեզ Աստուած Աստուած մեր:
8. Աստուած մեր աւրհնեսցէ զմեզ, ի նմանէ երկիցեն ամենայն ծագք երկրի: Տունք. է: Գոբղայս. խբ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: