Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 69

   
1. Ի կատարած. ի Դաւիթ` առ յիշատակի փրկելոյ զնա Տեառն. Սաղմոս. ԿԹ:

2. Աստուած յաւգնել ինձ նայեա, եւ Տէր յընկերել ինձ փութա:

3. Ամաչեսցեն եւ յամաւթ լիցին որ խնդրէին զանձն իմ. դարձցին յետս եւ ամաչեսցեն ոյք խորհէին ինձ չար:

4. Դարձցին առ ժամայն ամաչեցեալ որ ասէին ինձ վաշ վաշ:

5. Ցնծասցեն եւ ուրախ լիցին ի քեզ, ամենեքեան որ խնդրեն զքեզ: Ասասցեն յամենայն ժամ մեծ է Աստուած, եւ ոյք սիրեն զփրկութիւնս քո:

6. Ես աղքատ եւ տնանկ եմ Աստուած աւգնեա ինձ. աւգնական եւ փրկիչ իմ ես եւ Տէր իմ մի յամենար: Տունք. զ: Գոբղայս. խդ: