1. Աստուած եկաց ի ժողովս Աստուածոց, եւ ի միջի նոցա դատէր զնոսա:
2. Մինչչեւ յե՞րբ դատիք անիրաւութեամբ, եւ ակն առնուք մեղաւորաց:
3. Դատ արարէք որբոյն եւ այրւոյ. իրաւունս արարէք տնանկին եւ խոնարհի:
4. Ապրեցուցէք զաղքատն եւ զտնանկ, ի ձեռաց մեղաւորի փրկեցէք զնոսա:
5. Ոչ իմացան եւ ոչ ի միտ առին, ի խաւարի գնացին, եւ շարժեցան ամենայն հիմունք երկրի:
6. Ես ասացի թէ աստուածք իցէք, կամ որդիք բարձրելոյ ամենեքեան:
7. Դուք աւադիկ որպէս մարդիկ մեռանիք, եւ որպէս զմի յիշխանաց անկանիք:
8. Արի Աստուած եւ դատեա զերկիր, զի դու ժառանգեսցես զամենայն հեթանոսս: Տունք. ը: Գոբղայս. ծղ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: