Սաղմոս ի Դաւիթ. աղաւթք. ՁԵ:
1. Խոնարհեցո Տէր զունկն քո եւ լուր ինձ. զի աղքատ եւ տնանկ եմ ես:
2. Պահեա զանձն իմ զի սուրբ եմ ես. փրկեա զծառայս քո Աստուած իմ որ ի քեզ յուսացայ:
3. Ողորմեա ինձ Տէր զի առ քեզ աղաղակեցի զաւրհանապազ,
4. ուրախ արա զանձն ծառայի քոյ, զի առ քեզ Տէր համբարձի զանձն իմ:
5. Զի դու Տէր քաղցր եւ ուղիղ ես. բազումողորմ առ ամենեսեան որ կարդան առ քեզ:
6. Ունկն դիր Տէր աղաւթից իմոց, եւ նայեա ի ձայն խնդրուածոց իմոց:
7. Յաւուր նեղութեան իմոյ կարդացի առ քեզ, եւ լուար ինձ:
8. Ոչ ոք է նման քեզ յԱստուածս Տէր, եւ ոչ ոք է որպէս զգործս քո:
9. Զամենայն ազգս զոր արարեր` եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի քո, փառաւոր արասցեն զանուն քո յաւիտեան:
10. Մեծ ես դու Տէր եւ առնես սքանչելիս, եւ դու միայն ես Աստուած:
11. Առաջնորդեա ինձ ի ճանապարհի քում, եւ գնացից ի ճշմարտութեան քում, եւ ուրախ եղիցի սիրտ իմ` երկնչել յանուանէ քումմէ:
12. Խոստովան եղէց առ քեզ Տէր Աստուած իմ բոլորով սրտիւ իմով. փառաւոր արարից զանուն քո յաւիտեան:
13. Մեծ եղեւ ի վերայ իմ ողորմութիւն քո, փրկեցեր զանձն իմ ի դժոխոց ներքնոց Աստուած:
14. Անաւրէնք յարեան ի վերայ իմ, եւ ժողովք հզաւրաց խնդրեցին զանձն իմ, եւ ոչ համարեցան զքեզ Աստուած առաջի իւրեանց:
15. Այլ դու Տէր Աստուած իմ գթած ես եւ ողորմած, երկայնամիտ բազումողորմ եւ ճշմարիտ,
16. նայեա առիս եւ ողորմեա ինձ: Տուր զաւրութիւն ծառայի քոյ, կեցո զորդի աղախնոյ քոյ,
17. եւ արա առ իս նշան բարութեան: Տեսցեն ատելիք իմ եւ ամաչեսցեն, զի դու Տէր աւգնեցեր ինձ եւ մխիթարեցեր զիս: Տունք. ժզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: