Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 90

Աւրհնութիւն գովութիւն ի Դաւիթ. Ղ:

   

1. Որ բնակեալն է յաւգնութիւն բարձրելոյ, ընդ հովանեաւ Աստուծոյ յերկինս հանգիցէ:

2. Ասասցէ Տեառն ընդունելի իմ ես, ապաւէն իմ Աստուած, եւ ես յուսամ ի նա:

3. Նա փրկեսցէ զիս յորոգայթէ որսողին, եւ ի բանից խռովութենէ:

4. Ի թիկնամէջս իւր ընկալցի զքեզ, ի հովանի թեւոց նորա յուսասցիս:

5. Որպէս զէն` շուրջ եղիցին զքեւ ճշմարտութիւն նորա:

6. Ոչ երկիցես դու յերկիւղէ գիշերի, եւ ոչ ի նետէ որ թռչի ի տուէ: Յիրէ որ շրջի ի խաւարի, ի գայթագղութենէ դիւի ի հասարակ աւուր:

7. Անկցին ի կողմանէ քումմէ հազարք եւ բեւրք ընդ աջմէ քումմէ, որ առ քեզ ինչ ոչ մերձեսցին:

8. Բայց միայն աչաւք քով հայեսցիս դու, զհատուցումն մեղաւորաց տեսցես.

9. զի դու Տէր յոյս իմ ես: Զբարձրեալն արարեր քեզ ապաւէն.

10. ոչ հասցեն առ քեզ չարք, տանջանք մի մերձեսցին ի յարկս քո:

11. Հրեշտակաց իւր պատուիրեալ է վասն քո, պահել զքեզ յամենայն ճանապարհս քո:

12. Ի բազուկս իւրեանց ընկալցին զքեզ, զի մի երբէք հարցես զքարի զոտն քո:

13. Ի վերայ իժից եւ քարբից գնասցես դու. առ ոտն կոխեսցես զառեւծն եւ զվիշապ:

14. Քանզի յիս յուսացաւ եւ փրկեցից զնա, հովանի եղէց նմա, զի ծանեաւ զանուն իմ:

15. Կարդասցէ առ իս` եւ ես լուայց նմա, եւ առ նմա եղէց ի նեղութեան: Փրկեցից փառաւոր արարից զնա,

16. երկայն աւուրբք լցուցից եւ ցուցից նմա զփրկութիւն իմ: Տունք. ժզ: