Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 95

Սաղմոս ի Դաւիթ. ի ժամանակի զի տաճարն շինեցաւ. ՂԵ:

   

1. Աւրհնեցէք զՏէր յաւրհնութիւն նոր, աւրհնեցէք զՏէր ամենայն երկիր:

2. Աւրհնեցէք զՏէր եւ աւրհնեցէք զանուն նորա, աւետարանեցէք աւրըստաւրէ զփրկութիւն նորա:

3. Պատմեցէք ի հեթանոսս զփառս նորա, յամենայն ժողովուրդս զսքանչելիս նորա:

4. Մեծ է Տէր եւ աւրհնեալ է յոյժ, ահարկու է նա ի վերայ ամենայն կռոց:

5. Ամենայն կուռք հեթանոսաց դեւք են, եւ Տէր զերկինս արար:

6. Խոստովանութիւն եւ վայելչութիւն է առաջի նորա, սրբութիւն եւ մեծվայելչութիւն ի սրբութեան նորա:

7. Մատուցէք Տեառն տոհմք ազանց, մատուցէք Տեառն զփառս եւ զպատիւ,

8. մատուցէք Տեառն զփառս անուան նորա: Առէք պատարագս եւ մտէք ի սրահ նորա,

9. երկիր պագէք Տեառն ի գաւիթս սրբութեան նորա. եւ խռովեսցի յերեսաց նորա ամենայն երկիր:

10. Ասացէք ի հեթանոսս թէ Տէր թագաւորեաց, հաստատեաց զաշխարհ զի մի սասանեսցի, եւ դատի զժողովուրդս իւր ուղղութեամբ:

11. Ուրախ եղիցին երկինք` եւ ցնծասցէ երկիր. զուարճասցի ծով լրիւ իւրով.

12. ցնծասցեն դաշտք եւ ամենայն որ է ի նոսա: Յայնժամ ցնծասցեն ամենայն ծառք անտառի

13. յերեսաց Տեառն զի գայ, եւ գայ նա ի դատել զերկիր: Դատի զտիեզերս իրաւամբք, եւ զժողովուրդս ամենայն ճշմարտութեամբ իւրով: Տունք. ժբ: