1. Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ. ՃԸ:
2. Աստուած աւրհնութեան իմոյ մի լռեր, զի բերան մեղաւորի բերան նենգաւորի բացաւ ի վերայ իմ: Խաւսեցան զինէն լեզուաւք նենգաւորաւք,
3. եւ բանիւք ատելութեան պաշարեցին զիս: Մարտեան ընդ իս ի տարապարտուց,
4. փոխանակ սիրոյ իմոյ մատնէին զիս, այլ ես յաղաւթս կայի:
5. Հատուցին ինձ չար փոխանակ ընդ բարւոյ, ատելութիւն փոխանակ սիրոյ իմոյ:
6. Կացո ի վերայ նորա մեղաւոր, սատանայ կացցէ ընդ աջմէ նորա:
7. Ի դատաստանէ իւրմէ ելցէ դատապարտեալ, եւ աղաւթք նորա ի մեղս դարձցին:
8. Եղիցին աւուրք նորա նուազ, եւ զայցելութիւն նորա զայն այլ տարցի:
9. Եղիցին որդիք նորա որբ եւ կին նորա այրի.
10. սահեսցին փոփոխեսցին, որդիք նորա մուրաւղք եղիցին եւ ելցեն ի բնակութենէ իւրեանց:
11. Քննեսցէ փոխատու զամենայն ինչս նորա, յափշտակեսցեն աւտարք զվաստակս նորա:
12. Մի գտցի ոք աւգնական նմա, եւ մի ոք ողորմեսցի ի վերայ որբոց նորա:
13. Եղիցին որդիք նորա ի սատակումն, եւ յազգէ ջնջեսցի անուն նորա:
14. Յիշեսցին մեղք հաւր նորա առաջի Տեառն. եւ մեղք մաւր նորա մի ջնջեսցին,
15. եւ եղիցին առաջի Տեառն յամենայն ժամ:
16. Սատակեսցի յերկրէ յիշատակ նորա. փոխանակ զի ոչ յիշեաց առնել զողորմութիւն:
17. Հալածեաց զայր աղքատ եւ զտնանկ, սպանանել զայն որ խոնարհ է սրտիւ:
18. Սիրեաց զանէծս եւ ելցէ նմա. ոչ կամեցաւ զաւրհնութիւն, հեռի եղիցի ի նմանէ: Զգեցաւ զանէծս որպէս հանդերձ, մտցէ որպէս ջուր ի փոր նորա, որպէս ձէթ ընդ ոսկերս նորա:
19. Եղիցի նմա որպէս հանդերձ զի ագանի, որպէս գաւտի որ ածի հանապազ ընդ մէջ իւր:
20. Այս գործի այնոցիկ որ չարախաւս կային զինէն առ Տէր, եւ ոյք խաւսէին չար զանձնէ իմմէ:
21. Այլ դու Տէր Տէր` արա ընդ իս ըստ անուան քում, զի քաղցր է ողորմութիւն քո, փրկեա զիս
22. զի աղքատ եւ տնանկ եմ ես: Սիրտ իմ խռովեցաւ ի փորի իմում,
23. եւ ես որպէս ստուեր ի խուսափել իմում պակասեցայ, եւ թաւթափեցայ որպէս մարախ:
24. Ծունկք իմ տկարացան ի պահոց, եւ մարմին իմ այլագունեաց յիւղոյ:
25. Եղէ ես նախատ նոցա, տեսին զիս եւ շարժեցին զգլուխս իւրեանց:
26. Աւգնեա ինձ Տէր Աստուած իմ, եւ փրկեա զիս ըստ ողորմութեան քում:
27. Ծանիցեն զի ձեռն քո այս է, եւ դու Տէր արարեր զայս:
28. Նոքա անիծանեն եւ դու աւրհնեսցես. ոյք յարուցեալ են ի վերայ իմ ամաւթ կրեսցեն, այլ ծառայ քո ուրախ եղիցի ի քեզ:
29. Զգեցցին զամաւթ որ չարախաւս կային զանձնէ իմմէ, եւ արկցեն որպէս կրկնոց զամաւթ իւրեանց զիւրեամբք:
30. Այլ ես խոստովան եղէց առ Տէր յոյժ բերանով իմով, ի մէջ բազմաց աւրհնեցից զքեզ:
31. Զի եկաց նա ընդ աջմէ տնանկիս, փրկել զիս յայնցանէ ոյք հալածեն զանձն իմ: Տունք. իը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: