Ի Դաւիթ. առ Գողիադ. ՃԽԳ:
1․ Աւրհնեալ Տէր Աստուած իմ, որ ուսոյց զձեռս իմ ի պատերազմ, եւ զմատունս իմ ի ճակատամարտ:
2․ Ողորմութիւն իմ եւ ապաւէն իմ, աւգնական իմ եւ փրկիչ իմ. ապաւէն իմ, եւ ես յուսամ ի նա: Ո հնազանդ առնէ զժողովուրդս ընդ ինեւ:
3․ Տէր` ո՞ է մարդ զի յայտնեցար նմա, կամ որդի մարդոյ թէ համարիս ինչ զնա:
4․ Մարդ նանրութեան նմանեաց, եւ աւուրք նորա որպէս հովանի անցին:
5․ Տէր խոնարհեցո զերկինս եւ էջ, մերձեաց ի լերինս` եւ ծխեսցին:
6․ Փայլատակեա զփայլատակունս քո եւ խռովեա զնոսա, առաքեա զնետս քո եւ ցրուեա զնոսա:
7․ Առաքեա զձեռն քո ի բարձանց եւ փրկեա զիս ի ջուրց բազմաց, եւ ի ձեռաց որդւոց աւտարաց:
8․ Որոց բերանք իւրեանց խաւսեցան զնանրութիւն, եւ աջ նոցա աջ է մեղաց:
9․ Աստուած` յաւրհնութիւն նոր աւրհնեցից զքեզ, տասնաղեաւ սաղմոսարանաւ սաղմոս ասացից քեզ:
10․ Ո տացէ զփրկութիւն թագաւորաց մերոց, որ փրկելոցն իցէ զԴաւիթ ծառայ իւր: Ի սրոյ չարէ փրկեա զիս` եւ ապրեցո զիս,
11․ եւ ի ձեռաց որդւոց աւտարաց: Որոց բերանք իւրեանց խաւսեցան զնանրութիւն, եւ աջ նոցա աջ է մեղաց:
12․ Որոց ուստերք իւրեանց որպէս նորատունկ, հաստատուն են ի մանկութենէ իւրեանց. դստերք նոցա զարդարեալ եւ պաճուճեալ ի նմանութիւն տաճարի:
13․ Շտեմարանք նոցա լի են եւ բղխեն ի միմեանս, խաշինք նոցա բազմածինք են եւ բազմանան ի գնացս իւրեանց,
14․ եւ անդք նոցա պարարտք են: Ոչ գոյ խրամատութիւն ցանկոյ նոցա, եւ ոչ աղաղակ ի հրապարակս նոցա:
15․ Արդ երանեցից ժողովրդեան որոց այս այսպէս է. նա` երանի ժողովրդեան որոյ Տէր Աստուած է նոցա: Տունք. ժզ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: