1․ Ալէլուիա. Անգեայ եւ Զաքարիայ. ՃԽԵ:
2․ Աւրհնեա անձն իմ զՏէր. աւրհնեցից զՏէր ի կեանս իմ, սաղմոս ասացից Աստուծոյ իմոյ մինչչեւ եմ ես:
3․ Մի յուսայք յիշխանս յորդիս մարդկան, զի ոչ գոյ փրկութիւն ի նոսա:
4․ Ելցէ հոգի ի նոցանէ` եւ դարձցին անդրէն ի հող, եւ յայնմ աւուր կորիցեն ամենայն խորհուրդք նոցա:
5․ Երանի ում Տէր Աստուած Յակոբայ աւգնական է նմա, եւ յոյս նորա ի Տէր Աստուած է:
6․ Որ արար զերկինս եւ զերկիր, զծով եւ զամենայն որ է ի նոսա:
7․ Պահէ զճշմարտութիւն յաւիտեան, եւ առնէ իրաւունս զրկելոց: Տայ հաց քաղցելոց,
8․ եւ արձակէ զկապեալս Տէր: Տէր բանայ զաչս կուրաց, եւ կանգնէ զգլորեալս: Տէր սիրէ զարդարս,
9․ Տէր պահէ զպանդուխտս. զորբս եւ զայրիս ընդունի Տէր, եւ զճանապարհս ամպարշտաց կորուսանէ:
10․ Թագաւորեսցէ Տէր յաւիտեան, Աստուած քո Սիովն ազգէ մինչչեւ յազգ: Տունք. ժ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: