Ալէլուիա. ՃԾ:
1. Աւրհնեցէք զԱստուած ի սրբութեան նորա, աւրհնեցէք զնա հաստատութեան ի զաւրութեան նորա:
2. Աւրհնեցէք զնա ի զաւրութեան նորա, գովեցէք զնա ի բազում մեծութեան նորա:
3. Աւրհնեցէք զնա ի ձայն աւրհնութեան, աւրհնեցէք զնա սաղմոսիւք եւ աւրհնութեամբ:
4. Աւրհնեցէք զնա ցնծութեամբ, գովեցէք զնա ուրախութեամբ:
5. Աւրհնեցէք զնա ի բանս քաղցունս, աւրհնեցէք զնա ի բարբառ լսելի: Աւրհնեցէք զնա ի ձայն գոհութեան.
6. ամենայն հոգիք աւրհնեցէք զՏէր: Տունք. զ:
Գոբղայս. իը: Կանոնս տունք. յխը: Չորք կանոնս տունք ռյխբ: Միահամուռ Սաղմոսս` գոբղայս. ծզ: Սաղմոս ճծ: Տունք ի սմա սնկբ:
Այս Սաղմոս ինքնագիր Դաւթի արտաքոյ թուոց: Ի ժամանակի զի ել նա նահատակ ընդդէմ Գողիադու, առաջի Շաւուղի:
1. Փոքր էի ես յեղբարս իմ. եւ կրտսեր ի տան հաւր իմոյ, արածէի զխաշինս հաւր իմոյ:
2. Ձեռք իմ արարին զսաղմոսարանս, եւ մատունք իմ կազմեցին զգործի աւրհնութեան:
3. Իսկ արդ` ո պատմեսցէ զայս Տեառն իմում, ինքն Տէր ամենայնի լուիցէ զամենայն:
4. Որ առաքեաց զհրեշտակ իւր եւ ամբարձ զիս ի հաւտէ խաշանց հաւր իմոյ, եւ աւծ զիս յաւծումն իւղոյ իւրոյ:
5. Եղբարք իմ գեղեցիկք եւ մեծամեծք, եւ ոչ հաճեցաւ ընդ նոսա Տէր:
6. Ելի ես ընդ առաջ այլազգւոյն, եւ նզովեցի զկուռս նորա:
7. Ես հանի զսուսեր ի նմանէ եւ հատի զգլուխ նորին, եւ բարձի զնախատինս յորդւոցն Իսրայէլի: Տունք. է:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: