ԵՐԵԿՈՅԵԱՆ ԱՂՕԹՔ
Սաղմոս Դաւթի
1. Տէր, ձայն տուի քեզ, լսի՛ր ինձ եւ ո՛ւշ դարձրու աղօթքիս ձայնին, երբ քեզ եմ կանչում:
2. Տէ՛ր, թող աղօթքս քեզ ուղղուի որպէս խունկ, ձեռքերիս կարկառումն՝ իբրեւ երեկոյեան պատարագ:
3. Պահապա՛ն դիր, Տէ՛ր, իմ բերանին, եւ ամուր դուռ՝ իմ շրթներին,
4. որ սիրտս չհակուի չարութեան խօսքին՝ մեղքի պատճառ դառնալով անօրէնութիւն գործող մարդկանց նման. ես նրանց հաճելի բաներին չեմ հաղորդակցուի:
5. Թող արդարը խրատի ինձ ողորմութեամբ ու յանդիմանի, բայց մեղաւորի իւղը թող գլուխս չօծի, աղօթքս պիտի հակադրեմ նրա կամքին:
6. Նրանց դատաւորները կուլ գնացին ժայռի մօտ, թող լսեն խօսքերն իմ, որ քաղցր են.
7. «Ինչպէս թանձր հողը, որ սփռուած է երկրի վրայ, այնպէս պիտի ցրուեն նրանց ոսկորները դժոխքի մօտերքում»:
8. Տէ՛ր, Տէ՛ր, քեզ են ուղղուած աչքերն իմ, յոյսս դրի քեզ վրայ, մի՛ հանիր ինձնից իմ հոգին:
9. Պահպանի՛ր ինձ իմ դէմ լարուած թակարդից եւ անօրէնութիւն գործողների գայթակղութիւնից: Թող մեղաւորները նրա ցանցերն ընկնեն, եւ միայն ես անցնեմ գնամ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: