Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 140

Սաղմոս ի Դաւիթ. ՃԽ:

   

1․ Տէր կարդացի առ քեզ եւ լուր ինձ, նայեաց ի ձայն աղաւթից իմոց ի կարդալ իմում առ քեզ:

2․ Ուղիղ եղիցին աղաւթք իմ որպէս խունկ առաջի քո Տէր. համբարձումն ձեռաց իմոց պատարագ երեկոյի:

3․ Դիր Տէր պահապան բերանոյ իմոյ. եւ զդուռն ամուր շրթանց իմոց,

4․ եւ մի խոտորեսցի սիրտ իմ բանիւք չարութեան: Պատճառել զպատճառս մեղաց ընդ մարդս որ գործեն զանաւրէնութիւն. ոչ եղէց կցորդ ընտրելոց նոցա:

5․ Խրատեսցէ զիս արդարն ողորմութեամբ` ակն յանդիման արասցէ զիս, եւղ մեղաւորի մի աւծցէ զգլուխ իմ,

6․ եւ աղաւթք իմ ըստ կամաց նորա: Ընկլան մերձ առ վիմին դատաւորք նոցա.

7․ լուիցեն զբանս իմ զի քաղցունք են: Որպէս թանձրութիւն հողոյ զի սփռեալ է ի վերայ երկրի.

8․ ցրուեցան ոսկերք նոցա մերձ ի դժոխս: Առ քեզ Տէր Տէր են աչք իմ, ի քեզ յուսացայ մի հաներ զհոգի յինէն:

9․ Պահեա զիս յորոգայթէ որ թագուցաւ ինձ, ի գայթագղութենէ ոյք գործեն զանաւրէնութիւն:

10․ Անկցին ի ցանցս նորա մեղաւորք, միայն եմ ես մինչչեւ ուր անցից: Տունք. ժ: