Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 68

   
1. Ի կատարած. վասն զառանցելոց. Սաղմոս ի Դաւիթ. ԿԸ:

2. Կեցո զիս Աստուած զի հասին ջուրք յանձն իմ, ընկլայ ես ի խորս անդնդոց, ուր ոչ գոյ հանգիստ:

3. Եկի ես ի խորս, եւ շրջանք ընկղմեցին զիս:

4. Վաստակեցի ես առ աղաղակել, կերկերեցաւ կոկորդ իմ: Նուաղեցին աչք իմ, առ յուսալ ինձ առ Տէր Աստուած իմ:

5. Բազում եղեն քան զհեր գլխոյ իմոյ, ոյք ատէին զիս ի տարապարտուց: Զաւրացան յիս թշնամիք իմ եւ ատելիք իմ ի նանիր. ինչ որ ոչ յափշտակեալն է` տուժէի նոցա:

6. Աստուած դու ծանեար զանզգամութիւն իմ, եւ յանցանք իմ ի քէն ոչ ծածկեցան:

7. Մի ամաչեսցեն վասն իմ որ համբերեն քեզ Տէր Տէր զաւրութեանց. մի պատկառեսցեն վասն իմ, որ խնդրեն զքեզ Աստուած Իսրայէլի:

8. Վասն քո համբերի նախատանաց, եւ ծածկեաց ամաւթ զերեսս իմ:

9. Աւտար եղէ ես յեղբարց իմոց, եւ հիւր որդւոց մաւր իմոյ:

10. Նախանձ տան քոյ եկեր զիս. նախատինք նախատչաց քոց անկան ի վերայ իմ:

11. Խոնարհեցուցի պահաւք զանձն իմ, եւ եղեն ինձ այս նախատինք.

12. արարի զհանդերձս իմ քուրձ, եւ եղէ յառակ նոցա:

13. Զինէն խորհէին ոյք նստէին առ դրունս. զիս այպն առնէին որ ըմպէին գինի:

14. Ես յաղաւթս կայի առ քեզ Տէր, ի ժամանակ ընդունելի: Աստուած ի բազում ողորմութեան քում լուր ինձ, ի ճշմարտութիւն փրկութեան քո:

15. Ապրեցո զիս ի կաւոյ զի մի ընկլայց. ապրեցայց ես յատելեաց իմոց, եւ ի խորոց ջուրց բազմաց:

16. Մի ընկլցեն զիս պտոյտք ջուրց, եւ մի ընկղմեսցեն զիս անդունդք խորոց. ջրհոր մի կափուսցէ զբերան իւր ի վերայ իմ:

17. Լուր ինձ Տէր զի քաղցր է ողորմութիւն քո, ըստ բազում գթութեան քոյ հայեա յիս,

18. եւ մի դարձուցաներ զերեսս քո ի ծառայէ քումմէ. զի նեղեալ եմ ես վաղվաղակի լուր ինձ:

19. Հայեա յանձն իմ եւ փրկեա զիս, եւ վասն թշնամեաց իմոց ապրեցո զիս:

20. Զի դու գիտես զնախատինս իմ, զամաւթ իմ եւ զպատկառանս իմ:

21. Առաջի քո են ամենայն նեղիչք անձին իմոյ. նախատանաց համբեր սիրտ իմ եւ թշուառութեան: Ակն ունէի թէ ո տրտմեսցի ընդ իս, եւ ոչ ոք էր. եւ մխիթարիչ ոք ոչ գտաւ:

22. Ետուն ի կերակուր ինձ լեղի, եւ ի ծարաւ իմ արբուցին ինձ քացախ:

23. Եղիցին սեղանք նոցա առաջի նոցա յորոգայթ, ի հատուցումն եւ ի գայթագղութիւն:

24. Խաւարեսցին աչք նոցա զի մի տեսցեն, եւ զթիկունս նոցա հանապազ կորացո:

25. Արկցես ի վերայ նոցա զբարկութիւն քո, սրտմտութիւն բարկութեան քոյ հասցէ ի վերայ նոցա:

26. Եղիցին բնակութիւնք նոցա աւերակ. եւ ի յարկս նոցա մի ոք իցէ որ բնակիցէ:

27. Զի զոր դուն հարեր հալածեցին, եւ ի վէրս ցաւոց իմոց յաւելին:

28. Դիր զմեղս ի վերայ մեղաց նոցա, զի մի մտցեն յարդարութիւն քո:

29. Ջնջեսցին նոքա ի դպրութենէ քումմէ կենաց, եւ ընդ արդարս քո մի գրեսցին:

30. Աղքատ եւ ցաւած եմ ես, փրկութիւն քո Աստուած ընկալցի զիս:

31. Աւրհնեցից զանուն Աստուծոյ իմոյ աւրհնութեամբ, եւ բարձր արարից զնա գովութեամբ:

32. Հաճոյ եղիցի Աստուծոյ քան զորթ մատաղ, որ բերէ եղջեւրս եւ կճղակս:

33. Տեսցեն աղքատք եւ ուրախ եղիցին, խնդրեցէք զԱստուած եւ կեցցեն անձինք ձեր:

34. Զի լուաւ Տէր տնանկաց, եւ զկապեալս իւր ոչ արհամարհեաց:

35. Աւրհնեսցեն զնա երկինք եւ երկիր, ծովք եւ ամենայն որ զեռայ ի նոսա:

36. Աստուած փրկէ զՍիոն, եւ շինեսցին քաղաքք Հրէաստանի. շինեսցեն բնակեսցեն եւ ժառանգեսցեն ի նմա:

37. Զաւակ ծառայից քոց հաստատեսցի անդ, եւ ոյք սիրեն զանուն քո բնակեսցեն ի նմա: Տունք. լը: