Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ. ՃԹ:
1. Ասաց Տէր ցՏէր իմ նիստ ընդ աջմէ իմմէ, մինչչեւ եդից զթշնամիս քո պատուանդան ոտից քոց:
2. Գաւազան զաւրութեան առաքեսցէ քեզ Տէր ի Սիովնէ, եւ տիրեսցես դու ի մէջ թշնամեաց քոց:
3. Ընդ քեզ է ինձ սկիզբն աւուրց զաւրութեան. ի վայելչութիւն սրբոց քոց յարգանդէ յառաջ քան զարուսեակ ծնայ զքեզ:
4. Երդուաւ Տէր եւ ոչ եւս զղջասցի, թէ դու ես քահանայ յաւիտեան ըստ կարգին Մելքիսեդեկի,
5. եւ Տէր ընդ աջմէ քումմէ: Խորտակեսցէ յաւուր բարկութեան զթագաւորս.
6. դատի զհեթանոսս, եւ բազում առնէ զհարուածս, եւ խորտակեսցէ զգլուխս բազմաց յերկրի:
7. Զուխս ի ճանապարհի արբուսցէ. վասն այնորիկ եւ բարձր արասցէ զգլուխս: Տունք. զ: Գոբղայս. խը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: