Աւրհնութիւնք Աշտիճանաց. ՃԻԶ:
1․ Եթէ ոչ Տէր շինէ զտուն, ի նանիր վաստակին շինաւղք նորա: Եթէ ոչ Տէր պահէ զքաղաք, ընդունայն տքնին պահապանք նորա:
2․ Ի նանիր է ձեզ յառնել կանխաւ. արդ արիք` մինչչեւ էք ննջեցեալ, եւ ոյք ուտէք զհաց ցաւոց:
3․ Ի ժամանակի որպէս տացի քուն սիրելեաց իւրոց. ժառանգութիւն առն որդիք են, որոյ վարձք իւր են, այն է պտուղ որովայնի իւրոյ:
4․ Որպէս նետք ի ձեռս հզաւրի. այնպէս են որդիքն թաւթափելոց:
5․ Երանի որ ելից զցանկութիւն իւր ի նոցանէն. եւ ոչ ամաչեսցեն յորժամ խաւսեսցին թշնամիք նոցա ընդ նոսա առ դրան: Տունք. զ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: