Սաղմոս ի Դաւիթ. ՃԼԷ:
1. Խոստովան եղէց քեզ Տէր բոլորով սրտիւ իմով, առաջի հրեշտակաց սաղմոս ասացից քեզ: Զի լւար զբանս բերանոյ իմոյ,
2. երկիր պագից ի տաճար սուրբ քո, եւ խոստովան եղէց անուան քում վասն ողորմութեան եւ ճշմարտութեան քոյ: Մեծ արարեր յամենայնի զանուն սուրբ քո.
3. յորում աւուր կարդամ առ քեզ վաղվաղակի լուր ինձ, եւ բազում արասցես զաւրութիւնս յանձն իմ:
4. Խոստովան եղիցին առ քեզ Տէր ամենայն թագաւորք երկրի, զի լուան զբանս բերանոյ քոյ,
5. եւ աւրհնեսցեն զճանապարհս քո: Մեծ են փառք Տեառն,
6. բարձր է Տէր, զխոնարհս տեսանէ, զբարձունս ի հեռաստանէ ճանաչէ:
7. Թէ գնացից ես ի մէջ նեղութեանց, կեցուսցես զիս ի բարկութենէ թշնամւոյն: Ձգեցեր զձեռն քո եւ փրկեաց աջ քո,
8. եւ Տէր հատուսցէ ընդ իմ: Տէր ողորմութիւն քո յաւիտեան, զգործս ձեռաց քոց մի անտես առներ: Տունք. ը: Գոբղայս. խդ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: