1. Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ. ՃԼԹ:
2. Ապրեցո զիս Տէր ի մարդոյ չարէ, յառնէ անիրաւէ փրկեա զիս:
3. Խորհեցան զանաւրէնութիւն ի սիրտս իւրեանց, զաւր ամենայն պատրաստեցան ի պատերազմ:
4. Սրեցին զլեզուս իւրեանց որպէս զաւձին, եւ թոյնք իժից ի ներքոյ շրթանց նոցա:
5. Պահեա զիս Տէր ի ձեռաց մեղաւորի, եւ ի մարդոյ չարէ փրկեա զիս: Խորհեցան խափանել զգնացս իմ,
6. թաքուցին ամբարտաւանք որոգայթ ինձ: Լարս ձգեցին որոգայթ ոտից իմոց, շուրջ զշաւղաւք իմովք եդին ինձ գայթագղութիւն:
7. Ասացի Տէր Աստուած իմ ես դու, ունկն դիր Տէր ձայնի աղաւթից իմոց:
8. Տէր Տէր զաւրութիւն փրկութեան իմոյ, հովանի գլխոյ իմոյ յաւուր պատերազմի:
9. Մի մատներ զիս Տէր ի ցանկութիւն մեղաւորաց, խորհելով վասն իմ մի ընդ վայր հարկաներ զիս: Զի մի երբէք բարձրասցին, եւ խորհուրդք նոցա մի կատարեսցին.
10. վախճան կատարածի նոցա վաստակ շրթանց իւրեանց ծածկեսցէ զնոսա:
11. Արկցես ի վերայ նոցա կայծակունս հրոյ, կործանեսցես զնոսա. ի տառապանաց մի կարասցեն կեալ:
12. Մարդոյ լեզուանւոյ մի յաջողեսցի ի վերայ երկրի. զայր մեղաւոր չարիք իւր որսասցեն ի կորուստ:
13. Ծանեայ զի առնէ Տէր դատաստան աղքատի, եւ իրաւունս տնանկի:
14. Արդարք գոհասցին զանուանէ քումմէ, բնակեսցեն ուղիղք առաջի երեսաց քոց: Տունք. ժդ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: