1․ Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ. ԺԸ:
2․ Երկինք պատմեն զփառս Աստուծոյ, եւ զարարածս ձեռաց նորա պատմէ հաստատութիւն:
3․ Աւր` աւուր բղխէ զբան. եւ գիշեր` գիշերի ցուցանէ զգիտութիւն:
4․ Ոչ են բանք եւ ոչ են խաւսք, որոց ոչ լսին ձայնք նոցա:
5․ Ընդ ամենայն երկիր ել բարբառ նոցա, մինչչեւ ի ծագս աշխարհի են խաւսք նոցա:
6․ Յարեւու եհար զխորան իւր, եւ ինքն որպէս փեսայ զի ելանէ յառագաստէ իւրմէ, ցնծայ նա որպէս սկայ յընթանալ զճանապարհս իւր:
7․ Ի ծագաց երկնից են ելք նորա, հանգիստ նորա մինչչեւ ի ծագս նորուն. եւ ոչ ոք իցէ որ թաքիցէ ի տապոյ նորա:
8․ Աւրէնք Տեառն անբիծ են եւ դարձուցանեն զհոգիս. վկայութիւն Տեառն հաւատարիմ, եւ իմաստուն առնէ զտղայս:
9․ Արդարութիւն Տեառն ուղիղ է եւ ուրախ առնէ զսիրտս, պատուիրանք Տեառն լոյս են եւ լոյս տան աչաց. երկեւղ Տեառն սուրբ, եւ մնայ յաւիտեան:
10․ Դատաստանք Տեառն ճշմարիտ են, եւ արդար է նոյն:
11․ Ցանկալի է նա քան զոսկի` եւ քան զականս պատուականս բազումս. քաղցր է նա քան զմեղու խորիսխ:
12․ Քանզի ծառայ քո պահեսցէ զայս, ի պահել նմա հատուցումն բազում:
13․ Զյանցուածս իւր ո՞վ կարէ առնուլ ի միտ. ի գաղտնեաց իմոց սուրբ արա զիս Տէր,
14․ եւ յաւտարէ պահեա զծառայս քո: Ապա թէ ոչ տիրեսցեն ինձ, յայնժամ անբիծ եղէց, եւ սուրբ եղէց ի մեղաց մեծաց:
15․ Եղիցին քեզ հաճոյ բանք բերանոյ իմոյ, եւ խորհուրդք սրտի իմոյ առաջի քո յամենայն ժամ. Տէր աւգնական իմ եւ փրկիչ իմ: Տունք. ժդ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: