Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 25

   
1․ Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ. ԻԵ:
Դատ արա ինձ Տէր` զի ես յանբծութեան իմում գնացի, ի Տէր յուսացայ զի մի եղէց հիւանդ:
2․ Փորձեա զիս Տէր եւ քննեա զիս. փորձեա զերիկամունս իմ եւ զսիրտ իմ:

3․ Ողորմութիւն քո Տէր առաջի աչաց իմոց, եւ հաճոյ եղէց ճշմարտութեան քում:

4․ Ոչ նստայց ես յաթոռս նանրաց, ընդ անաւրէնս ես ոչ մտից:

5․ Ատեցի ես զժողովս չարաց, եւ ընդ ամպարիշտս ես ոչ նստայց:

6․ Լուացայց սրբութեամբ զձեռս իմ, եւ շուրջ եղէց զսեղանով քով Տէր:

7․ Լսել ինձ զձայն աւրհնութեան քոյ, եւ պատմել զամենայն սքանչելիս քո:

8․ Տէր սիրեցի զվայելչութիւն տան քոյ, եւ զտեղի յարկի փառաց քոց:

9․ Մի կորուսանել ընդ ամպարիշտս զանձն իմ, եւ մի ընդ արս արիւնահեղ զկեանս իմ:

10․ Որոց ձեռք իւրեանց յանաւրէնութեան են, եւ աջ նոցա լի է կաշառաւք:

11․ Ես յանբծութեան իմում գնացի, փրկեա զիս Տէր եւ ողորմեա ինձ:

12․ Ոտն իմ կացցէ յուղղութեան, յեկեղեցիս մեծս աւրհնեցից զքեզ: Տունք. ժբ: