1. Ի կատարած. յԻդիթոմ աւրհնութիւն. ի Դաւիթ Սաղմոս. ԼԸ:
2. Ասացի թէ պահեցից զճանապարհս իմ. զի մի մեղայց լեզուաւ իմով: Եդի պահապան բերանոյ իմոյ` ի հակառակել մեղաւորին առաջի իմ:
3. Խուլ եղէ եւ խոնարհեցայ. լռեցի ի բարութենէ` եւ ցաւք իմ նորոգեցան յիս:
4. Ջեռաւ սիրտ իմ ի փորի իմում, եւ ի խորհուրդս իմ վառեցաւ հուր:
5. Խաւսեցայ լեզուաւ իմով եւ ասացի. ցոյց ինձ Տէր զկատարած իմ եւ զթիւ աւուրց իմոց քանիաւ՞ն է, զի գիտացից թէ ո՞րչափ ինչ պակասեալ է յինէն:
6. Ահա չափով եդիր զաւուրս իմ, եւ կար զաւրութեան իմոյ որպէս ոչինչ է առաջի իմ. սակայն ընդունայն է ամենայն մարդ մսեղի:
7. Ապաքէն որպէս ի պատկերի շրջի մարդ, սակայն զուր խռովի, գանձէ եւ ոչ գիտէ ում ժողովէ:
8. Իսկ արդ` ո՞վ է համբերութիւն իմ թէ ոչ դու Տէր. կամ կար զաւրութեան իմոյ` թէ ոչ ի քէն:
9. Յամենայն անաւրէնութենէ իմմէ փրկեցեր զիս, նախատինս անզգամաց արարեր զիս:
10. Խուլ եղէ եւ ոչ բացի զբերան իմ, զի դու արարեր:
11. Ի բաց արա յինէն զտանջանս իմ, զի ի զաւրութենէ ձեռին քոյ ես պակասեցայ:
12. Կշտամբութեամբ վասն մեղաց խրատեցեր զմարդ, մաշեցեր որպէս սարդիոստայն զանձն նորա. սակայն ընդունայն է ամենայն մարդ: Հանգիստ:
13. Լուր Տէր աղաւթից իմոց, ունկնդիր խնդրուածաց իմոց, արտասուաց իմոց մի լռեր: Պանդուխտ եմ ես առաջի քո, նժդեհ եւ անցաւոր որպէս ամենայն հարք իմ:
14. Թոյլ արա ինձ զի հանգեայց մինչչեւ երթեալ իցեմ, ուստի այլ ոչ եւս գտանիցիմ: Տունք. ժե:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: