1. Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ.
2. ի ժամանակի զի եկն առ նա Նաթան մարգարէ, իբրեւ զի մտեալ էր նա առ Բերսաբէէ. Ծ:
3. Ողորմեա ինձ Աստուած ըստ մեծի ողորմութեան քում. ըստ բազում գթութեան քում քաւեա զանաւրէնութիւնս իմ:
4. Առաւել լուա զիս յանաւրէնութենէ իմմէ. եւ ի մեղաց իմոց սուրբ արա զիս:
5. Զանաւրէնութիւնս իմ ես ինձէն գիտեմ, եւ մեղք իմ առաջի իմ են յամենայն ժամ:
6. Քեզ միայն մեղայ Տէր, եւ չար առաջի քո արարի: Որպէս արդար եղիցես ի բանս քո, եւ յաղթաւղ ի դատել քեզ:
7. Անաւրէնութեամբ յղացաւ, եւ ի մեղս ծնաւ զիս մայր իմ:
8. Դու Տէր զճշմարտութիւն սիրեցեր, զանյայտս եւ զծածկեալս իմաստութեամբ քով յայտնեցեր ինձ:
9. Ցաւղեա յիս մշտկաւ եւ սուրբ եղէց, լուա եւ քան զձիւն սպիտակ եղէց:
10. Լսելի արա ինձ ցնծութիւն եւ ուրախութիւն, եւ ցնծասցեն ոսկերք իմ տառապեալք:
11. Դարձո զերեսս քո ի մեղաց իմոց. զամենայն անաւրէնութիւնս իմ քաւեա յինէն:
12. Սիրտ սուրբ հաստեա յիս Աստուած, եւ հոգի ուղիղ նորոգեա ի փորի իմում:
13 Մի ընկենուր զիս Տէր յերեսաց քոց, եւ զհոգի սուրբ քո մի հաներ յինէն:
14. Տուր ինձ ցնծութիւն փրկութեան, հոգւով պետութեամբ քով հաստատեա զիս:
15. Ուսուցից անաւրինաց զճանապահս քո, եւ ամպարիշտք առ քեզ դարձցին:
16. Փրկեա զիս յարենէ Աստուած Աստուած փրկութեան իմոյ. ցնծասցէ լեզու իմ յարդարութեան քում:
17. Տէր եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զաւրհնութիւնս քո:
18. Թէ կամեցեալ էիր պատարագս մատուցանէաք. բայց դու ընդ ողջակէզս իսկ ոչ հաճեցար:
19. Պատարագ Աստուծոյ հոգի խոնարհ, զսիրտ սուրբ եւ զհոգի խոնարհ Աստուած ոչ արհամարհէ:
20. Բարի արա Տէր կամաւք քովք Սիոնի, եւ շինեսցին պարիսպք Երուսաղէմի:
21. Յայնժամ հաճեսցիս ընդ պատարագս արդարութեան. ուխտից պատարագս հանցեն ի սեղան քո զուարակս: Տունք. ի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: