Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 71

   
1. Ի Սողոմոն Սաղմոս. ՀԱ:

2. Աստուած զիրաւունս քո արքայի տուր, զարդարութիւնս քո որդւոյ թագաւորի: Դատել զժողովուրդս քո արդարութեամբ, եւ զաղքատս քո իրաւամբք:

3. Առցեն լերինք զխաղաղութիւն ժողովրդեան, եւ բլուրք զարդարութիւն:

4. Իրաւ արասցէ աղքատաց ժողովրդեան, եւ կեցուսցէ զորդիս տնանկաց, եւ խոնարհեցուսցէ զամբարտաւանս:

5. Կացցէ եւ մնասցէ ընդ արեւու, յառաջ քան զլուսին ազգէ մինչչեւ յազգ:

6. Իջցէ որպէս զանձրեւ ի վերայ գեղման, որպէս ցաւղ զի ցաւղէ յերկիր:

7. Ծագեսցի յաւուրս նորա արդարութիւն` բազում խաղաղութիւն, մինչչեւ կատարեսցի լուսին:

8. Տիրեսցէ նա ի ծովէ մինչչեւ ի ծով, ի գետոց մինչ ի ծագս աշխարհի:

9. Առաջի նորա նախ հնդիկք անկցին, եւ թշնամիք նորա հող կերիցեն:

10. Թագաւորք թարսսի եւ կղզեաց պատարագս մատուսցեն նմա. թագաւորք արաբայ եւ սաբայ պատարագս բերցեն նմա:

11. Երկիրպագցեն նմա ամենայն թագաւորք երկրի, եւ ամենայն ազգք ծառայեսցեն նմա:

12. Զի փրկեաց զաղքատն ի հզաւրէ. զաղքատ եւ զտնանկ որոյ ոչ է իւր աւգնական:

13. Անխայեսցէ նա յաղքատն եւ ի տնանկ, եւ զանձինս տնանկաց կեցուսցէ.

14. ի վաշխից չարաց փրկեսցէ զանձինս նոցա: Պատուական է անուն նորա առաջի նոցա.

15. կեցցէ եւ տացի նմա յոսկւոյն արաբացւոց: Յաղաւթս կացցեն առ նա յամենայն ժամ, եւ զաւրհանապազ աւրհնեսցեն զնա:

16. Եղիցի հաստատութիւն ընդ ամենայն երկիր, եւ ի վերայ գլխոց լերանց: Բարձրասցի քան զԼիբանան պտուղ նորա. ծաղկեսցի ի քաղաքի Տեառն որպէս խոտ երկրի:

17. Եղիցի անուն Տեառն աւրհնեալ յաւիտեան. զի յառաջ քան զարեւ է անուն նորա: Ի նա աւրհնեսցին ամենայն ազգք երկրի, ամենայն ազինք երանիցեն նմա:

18. Աւրհնեալ Տէր Աստուած Իսրայէլի որ առնէ զսքանչելիս միայն.

19. եւ աւրհնեալ է անուն սուրբ փառաց նորա յաւիտեան. եղիցի եղիցի: