1. Ի կատարած. ի վերայ զառանցելոցն վկայութիւնս. ասացեալ Սաղմոս ի վերայ եթւովպացւոցն. ՀԹ:
2. Ո հովուեսդ Իսրայէլի նայեաց, որ առաջնորդես որպէս խաշին Յովսեփու: Որ նստիսդ ի քրովբէս յայտնեա
3. առաջի Եփրեմի Բենիամինի եւ Մանասէի: Զարթո զզաւրութիւն քո, եւ եկ կեցուցանել զմեզ:
4. Աստուած զաւրութեանց դարձո զմեզ, երեւեցո զերեսս քո ի մեզ եւ կեցցուք:
5. Տէր Աստուած զաւրութեանց մինչչեւ յե՞րբ բարկանաս յաղաւթս ծառայից քոց:
6. Ջամբեցեր մեզ հաց արտասուաց, եւ արբուցեր մեզ արտասուս չափով:
7. Արարեր զմեզ նախատինս դրացեաց մերոց, այպն կատականաց թշնամեաց մերոց:
8. Աստուած զաւրութեանց դարձո զմեզ, երեւեցո զերեսս քո ի մեզ եւ կեցցուք:
9. Այդի յԵգիպտոսէ փոխեցեր. հաներ զհեթանոսս եւ զնոսա տնկեցեր,
10. եւ առաջնորդեցեր նմա: Հաստատեցեր զարմատս նորա եւ ելից զերկիր.
11. ծածկեաց զլերինս հովանի նորա, եւ բարունակք նորա զմայր Աստուծոյ:
12. Ձգեաց զորթ իւր մինչչեւ ի ծով, մինչչեւ ի գետս են շառաւեղք նորա:
13. Ընդէ՞ր քակեցեր զցանգ նորա, կթեն զնա անցաւորք ճանապարհի:
14. Ապականեաց զնա խոզ անտառի, եւ երէ վայրի արածեցաւ ի նմա:
15. Աստուած զաւրութեանց դարձ հայեաց յերկնից եւ տես, այց արա այգւոյս այսմիկ
16. եւ դարման տար սմա զոր տնկեաց աջ քո: Ի վերայ որդւոյ մարդոյ զոր զաւրացուցեր զնա ի քեզ,
17. այրեցեալ ի հուր, աւերեալ, եւ ի սաստէ քումմէ կորիցէ:
18. Եղիցի ձեռն քո ի վերայ առն, աջ քո ի վերայ որդւոյ մարդոյ զոր զաւրացուցեր զնա ի քեզ:
19. Ոչ եւս ի բացէ եղիցուք մեք ի քէն. կեցուսցես դու զմեզ, եւ զանուն քո Տէր կարդասցուք:
20. Աստուած զաւրութեանց դարձո զմեզ, երեւեցո զերեսս քո ի մեզ եւ կեցցուք: Տունք. ժը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: