Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ. ԺԴ:
1․ Տէր ո՞վ կացցէ ի խորանի քում, կամ ո՞վ բնակեսցէ ի լեառն սուրբ քո:
2․ Որ գնայ անբիծ գործէ զարդարութիւն, խաւսի զճշմարտութիւն ի սրտի իւրում:
3․ Որ ոչ նենգաւորեաց լեզուաւ իւրով, եւ չար ընկերի իւրում նա ոչ արար: Նախատինս ի մերձաւորաց նա ոչ առնու.
4․ արհամարհեալ է առաջի նորա չարագործ: Զերկիւղածս Տեառն փառաւոր առնէ. երդնու ընկերի իւրում եւ ոչ ստէ:
5․ Զարծաթ իւր ի վարձու ոչ տայ, կաշառ ի վերայ իրաւանց ոչ առնու. որ զայս արասցէ` նա մի սասանեսցի յաւիտեան: Տունք. զ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: