Սաղմոս Յարձանագիր ի Դաւիթ. ԺԵ:
1․ Պահեա զիս Աստուած զի ես ի քեզ յուսացայ.
2․ ասացի Տեառն, Տէր ես դու, եւ բարիք իմ ինձ ի քէն են:
3․ Սրբոց քոց որ են յերկրի քում. սքանչելի արարեր զամենայն կամս իմ ի նոսա:
4․ Յաճախեցին հիւանդութիւնք նոցա. յետ այսորիկ ապա վաղվաղեցին: Ոչ ժողովեցայց ի ժողովս նոցա յարեանց, եւ ոչ յիշեցից զանուանս նոցա ի շրթունս իմ:
5․ Տէր է բաժին ժառանգութեան իմոյ եւ բաժակի իմոյ. դու ես որ այսրէն դարձուցանես զժառանգութիւն իմ յիս:
6․ Վիճակք ելին ինձ ընդ ընտիրս, եւ ժառանգութիւն իմ հաճոյ եղեւ ինձ:
7․ Աւրհնեցից զՏէր որ իմաստուն արար զիս, մինչ ի գիշերի եւս խրատէին զիս երիկամունք իմ:
8․ Յառաջագոյն տեսանէի զՏէր առաջի իմ յամենայն ժամ, զի է ընդ աջմէ իմմէ զի մի սասանեցայց:
9․ Վասն այսորիկ ուրախ եղեւ սիրտ իմ, եւ ցնծացաւ լեզու իմ, եւս` եւ մարմին իմ բնակեսցէ յուսով:
10. Զի ոչ թողցես զանձն իմ ի դժոխս, եւ ոչ տացես սրբոյ քում տեսանել զապականութիւն:
11. Ցուցեր ինձ զճանապարհս քո կենաց, լցուցեր զիս ուրախութեամբ երեսաց քոց ի քաղցրութենէ վայելչութեան աջոյ քոյ մինչեւ ի սպառ: Տունք. ժա
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: