1․ Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ. ԺԹ:
2․ Լուիցէ քեզ Տէր յաւուր անձկութեան, աւգնական եղիցի քեզ անուն Աստուծոյ Յակովբայ:
3․ Առաքեսցէ քեզ Տէր աւգնութիւն ի սրբութենէ իւրմէ ի Սիովնէ, եւ ընկալցի զքեզ:
4․ Յիշեսցէ Տէր զամենայն պատարագս քո, եւ զուխտս քո ընդունելի արասցէ:
5․ Տացէ քեզ Տէր ըստ սրտի քում, եւ զամենայն խորհուրդս քո նա կատարեսցէ:
6․ Ցնծասցուք մեք ի փրկութեան քում, յանուն Աստուծոյ մերոյ մեք մեծք եղիցուք:
7․ Լցուսցէ Տէր զամենայն խնդրուածս քո. այժմ ծանեաք` զի կեցոյց Տէր զաւծեալ իւր: Լուաւ սմա յերկնից ի սրբութենէ իւրմէ, ի զաւրութիւն փրկութեան աջոյ իւրոյ:
8․ Սոքա կառաւք եւ սոքա երիվարաւք, այլ մեք զանուն Տեառն Աստուծոյ մերոյ կարդասցուք:
9․ Սոքա խափանեցան եւ անկան, մեք յարեաք եւ ուղիղք եղաք:
10․ Տէր կեցո զթագաւորն եւ լուր մեզ, յաւուր յորում կարդասցուք առ քեզ: Տունք. ժ

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: