1․ Սաղմոս ի Դաւիթ. ԻԷ:
Առ քեզ կարդացի Աստուած իմ, մի լռեր յինէն, մի երբէք լռիցես յինէն. զի մի նմանիցեմ այնոցիկ որ իջանեն ի գուբ:
2․ Լուր Տէր ձայնի խնդրուածաց իմոց յաղաչել ինձ առ քեզ, ի համբառնալ ձեռաց իմոց ի տաճար սուրբ քո:
3․ Մի համարիր ընդ ամպարիշտս զանձն իմ. մի ընդ այնոսիկ որ գործեն զանաւրէնութիւն կորուսաներ զիս: Ոյք խաւսէին զխաղաղութիւն ընդ ընկերս իւրեանց, եւ չարութիւն է ի սիրտս նոցա:
4․ Տուր նոցա Տէր ըստ գործս նոցա, ըստ անաւրէնութեան գնացից նոցա հատո նոցա: Ըստ գործոց ձեռաց նոցա հատո նոցա` զհատուցումն նոցա նոցին:
5․ Ոչ իմացան նոքա զգործս Տեառն, եւ ոչ ի գործս ձեռաց նորա հայեցան. կործանեսցես զնոսա եւ այլ մի շինեսցին:
6․ Աւրհնեալ է Տէր զի լուաւ ձայնի աղաւթից իմոց.
7․ Տէր աւգնական իմ եւ պաշտպան իմ: Ի նա յուսացաւ սիրտ իմ, աւգտեցաւ եւ զուարճացաւ մարմին իմ. եւ ես կամաւք իմովք խոստովան եղէց նմա:
8․ Տէր զաւրութիւն ժողովրդեան իւրոյ, ապաւէն փրկութեան աւծելոյ իւրոյ:
9․ Փրկեա զժողովուրդ քո. եւ աւրհնեա զժառանգութիւնս քո, հովուեա եւ բարձրացո զնոսա մինչչեւ յաւիտեան: Տունք. ժա:
12․ Վասն թշնամեաց իմոց, մի մատներ զիս ի ձեռս նեղչաց իմոց: Յարեան ի վերայ իմ վկայք մեղաց, եւ ստեցին ինձ յանաւրէնութեան իւրեանց:
13․ Հաւատացի տեսանել զբարութիւն Տեառն յերկիր կենդանեաց,
14․ համբեր Տեառն եւ քաջալերեաց. զաւրասցի սիրտ քո եւ համբեր Տեառն: Տունք. ժզ: Գոբղայս. խզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: