1. Ի կատարած մի ապականեր. յարձանագիր. ի ժամանակի զի առաքեաց Սաւուղ պաշարեաց զտուն նորա, զի սպանցէ զնա. Սաղմոս ի Դաւիթ:
2. Փրկեա զիս ի թշնամեաց իմոց Աստուած, յայնցանէ որ յարուցեալ են ի վերայ իմ ապրեցո զիս:
3. Փրկեա զիս յայնցանէ ոյք գործեն զանաւրէնութիւն, յարանց արիւնահեղաց ապրեցո զիս:
4. Որսալ զանձն իմ կամեցան, եւ հասին ի վերայ իմ հզաւրք:
5. Ոչ մեղք իմ եւ ոչ յանցանք, առանց մեղաց ընթացայ եւ ուղիղ եղէ:
6. Զարթիր ընդ առաջ իմ եւ տես, դու Տէր զաւրութեանց Աստուած Իսրայէլի: Նայեաց եւ այց արա ամենայն հեթանոսաց, մի ողորմիր ամենեցուն ոյք գործեն զանաւրէնութիւն:
7. Դարձցին ընդ երեկոյս, սովեսցին որպէս շունք եւ շրջեսցին զքաղաքաւ:
8. Նոքա ղաւղաջեսցեն բերանովք իւրեանց, եւ սուր ի շրթունս նոցա: Իսկ արդ ո՞վ լուաւ զայս,
9. զի դու Տէր ծիծաղեսցիս զնոքաւք, եւ արհամարհեսցես զամենայն հեթանոսս:
10. Զզաւրութիւն իմ առ քեզ պահեցից, զի Աստուած աւգնական իմ է:
11. Աստուած իմ ողորմութիւն նորա կանխեսցէ առ իս,
12. եւ Աստուած իմ ցուցցէ ինձ ի թշնամիս իմ: Մի սպանաներ զնոսա, զի մի մոռասցին զժողովուրդս քո: Ցրուեա զնոսա զաւրութեամբ քով եւ ընկճեա զնոսա. զի դու ես պաշտպան իմ Տէր:
13. Մեղք բերանոյ նոցա եւ բանք շրթանց նոցա, ընկլցին նոքա յամբարտաւանութեան իւրեանց: Յանէծս եւ ի ստութիւն մատնեսցին,
14. ի կատարածի բարկութեան սպառեսցին, եւ մի գտցին: Գիտասցեն զի Աստուած տիրէ Յակովբայ, եւ ամենայն ծագաց երկրի:
15. Դարձցին ընդ երեկոյս, սովեսցին որպէս շունք եւ շրջեսցին զքաղաքաւ:
16. Նոքա սփռեսցին յուտել, ապա թէ ոչ յագեսցին տրտնջեսցեն:
17. Ես աւրհնեցից զաւրհնութիւնս Տեառն. ցնծացայց առաւաւտուց յողորմութեան քում:
18. Եղեր իմ պաշտպան եւ տուն ապաւինի, յաւուր նեղութեան իմոյ աւգնական:
19. Քեզ սաղմոս ասացից Աստուած ապաւէն իմ, Աստուած ողորմութեան իմոյ: Տունք. իա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: