Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 65

   
1. Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ. յարութեան. ԿԵ:

2.Աղաղակեցէք առ Աստուած ամենայն երկիր. սաղմոս ասացէք անուան նորա, եւ տուք զփառս աւրհնութեան նորա:

3. Ասացէք Աստուծոյ որպէս զի ահեղ են գործք քո. ի բազում զաւրութեան քում ստեցին քեզ թշնամիք քո:

4. Ամենայն երկիր երկիրպագցեն քեզ, սաղմոս ասասցեն քեզ, եւ սաղմոս ասասցեն անուան քում:

5. Եկայք եւ տեսէք զգործս Աստուծոյ, որպէս զի ահեղ են խորհրդովք` քան զամենայն որդւոց մարդկան:

6. Ո դարձոյց զծովն ի ցամաք, եւ ընդ գետս անցցեն յոտանաւոր: Անդ ուրախ եղիցուք մեք ի նա,

7. որ տիրէն զաւրութեամբ իւրով յաւիտենից: Աչք նորա ի հեթանոսս հային, ոյք դառնացուցին զնա մի բարձրասցին յանձինս իւրեանց:

8. Աւրհնեցէք հեթանոսք զԱստուած մեր, լսելի արարէք զձայն աւրհնութեան նորա:

9. Այն որ ետ զանձն իմ ի կեանս, եւ ոչ ետ դողութիւն ոտից իմոց:

10. Փորձեցեր զմեզ Աստուած եւ քննեցեր, որպէս եւ քննի արծաթ:

11. Իջուցեր զմեզ յորոգայթ` եդիր նեղութիւն ի թիկունս մեր,

12. եւ անցուցեր զմարդիկ ի վերայ գլխոց մերոց: Անցաք մեք ընդ հուր եւ ընդ ջուր, եւ հաներ զմեզ ի հանգիստ:

13. Մտից ի տուն քո պատարագաւք. տաց քեզ զուխտս իմ

14. զոր խոստացան քեզ շրթունք իմ, զոր բերան իմ խաւսեցաւ ի նեղութեան:

15. Զողջակէզս ուղղալիցս մատուցից քեզ խոյովք եւ խնկովք. եւ քեզ մատուցից զուարակս եւ նոխազս:

16 Եկայք լուարուք ինձ, եւ պատմեցից ձեզ ամենեքեան ոյք երկնչիք յԱստուծոյ, որ ինչ արար անձին իմոյ:

17. Առ նա բերանով իմով կարդացի, եւ բարձր արարից զնա լեզուաւ իմով:

18. Զմեղս թէ տեսանէի ի սրտի իմում, մի լուիցէ ինձ Տէր:

19. Վասն այսորիկ լուաւ Աստուած, եւ նայեցաւ ի ձայն խնդրուածաց իմոց:

20. Աւրհնեալ է Աստուած որ ոչ ի բացէ արար զաղաւթս իմ, եւ ոչ զողորմութիւն իւր յինէն: Տունք. ժթ: