1. Սաղմոս աւրհնութեան աւուր շաբաթուց ի Դաւիթ. ՂԱ:
2. Բարի է խոստովան լինել Տեառն, սաղմոս ասել անուան քում բարձրեալ:
3. Պատմել առաւաւտու զողորմութիւնս քո, եւ զճշմարտութիւնս քո ի գիշերի:
4. Տասնաղեաւ սաղմոսարանաւ, ի ձայն աւրհնութեան գովել:
5. Ուրախ արարեր զիս Տէր յարարածս քո, եւ ի գործս ձեռաց քոց ցնծացայց:
6. Որպէս զի մեծ են գործք քո Տէր, եւ յոյժ խոր են խորհուրդք քո:
7. Այր անզգամ զայս ոչ ծանիցէ, եւ անմիտն զայս ոչ առնու ի միտ:
8. Ի բուսանել մեղաւորաց որպէս խոտ, ի ծաղկել այնոցիկ որ գործեն զանաւրէնութիւն: Սատակեսցին յաւիտեանս յաւիտենից,
9. եւ դու բարձրեալ ես յաւիտեանս Տէր:
10. Զի ահա թշնամիք քո Տէր, զի ահա թշնամիք քո կորիցեն. ցրուեսցին ամենեքեան ոյք գործեն զանաւրէնութիւն:
11. Բարձր եղիցի որպէս միեղջերոյ եղջեւր իմ, եւ ծերութիւն իմ ի ձէթ պարարտութեան:
12. Ետես ակն իմ ի թշնամիս իմ որ յարուցեալ են ի վերայ իմ չարութեամբ, ի նոսա լուիցէ ունկն իմ:
13. Արդարքն որպէս զարմաւենիս ծաղկեսցին. որպէս մայրք Լիբանանու բազումք եղիցին:
14. Տնկեալք եղիցին ի տան Տեառն, ի գաւիթս Աստուծոյ մերոյ ծաղկեսցին:
15. Եւս` եւ բազումք եղիցին ի ծերութիւն պարարտութեան, գիրգք եւ փափուկք եղիցին
16. ի պատմել, ուղիղ է Տէր Աստուած մեր եւ ոչ գոյ ի նմա անիրաւութիւն: Տունք. ժդ: Գոբղայս. խզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: