Աւրհնութիւնք Աշտիճանաց. ՃԻԳ:
1․ Եթէ ոչ Տէր էր առ մեզ, ասաց Իսրայէլ,
2․ եթէ ոչ Տէր էր առ մեզ: Ընդ յառնել մարդկան ի վերայ մեր,
3․ կենդանւոյն կամեցան կլանել զմեզ: Բարկանալ սրտմտութեամբ նոցա ի վերայ մեր,
4․ ապա եւ ջուրք ուրեմն ընկլուզանէին զմեզ:
5․ Ընդ ուղխս անցին անձինք մեր, անցին անձինք մեր ընդ ջուրս անդադարս:
6․ Աւրհնեալ է Տէր, որ ոչ ետ զմեզ ի յորս ատամանց նոցա:
7․ Անձինք մեր ապրեցան որպէս ճնճղուկ, յորոգայթէ որսողաց: Որոգայթք նոցա փշրեցան, եւ մեք ապրեցաք:
8․ Աւգնութիւն է մեզ յանուանէ Տեառն, որ արար զերկինս եւ զերկիր: Տունք. ը:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: