Ի Դաւիթ. ի ձեռն Երեմիայի. աննշան յեբրայեցւոցն. ՃԼԶ:
1․ Ի գետս բաբելացւոց, անդ նստէաք եւ լայաք. որպէս յիշեցաք մեք անդ զՍիովն:
2․ Ի մէջ ուռեաց նոցա կախեցաք զկտակարանս մեր:
3․ Անդ հարցանէին գերիչք մեր զբանս աւրհնութեան, գերեվարք մեր ստիպէին զմեզ եւ ասէին: Աւրհնեցէք մեզ յաւրհնութենէն Սիոնի.
4․ իսկ` զիա՞րդ աւրհնեսցուք զաւրհնութիւնս Տեառն յերկիր աւտար:
5․ Եթէ մոռացայց զքեզ Երուսաղէմ, մոռասցի զիս աջ իմ:
6․ Կցեսցի լեզու իմ ի քիմս իմ թէ ոչ յիշեցից զքեզ, թէ ոչ նախ նուագեցից զքեզ Երուսաղէմ, սկիզբն ուրախութեան իմոյ:
7․ Յիշեա Տէր զորդիսն Եդովմայ` յաւուրս Երուսաղէմի: Ոյք ասէին` քակեցէք քակեցէք, մինչչեւ ի հիմն հասուցէք:
8․ Դուստր բաբելացւոց թշուառական, երանի որ հատոյց զհատուցումն քո զոր դու մեզ հատուցեր:
9․ Երանի որ կալաւ զմանկունս քո, եւ հար զքարի: Տունք. ժ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: