1․ Երանեալ է այր որ ոչ գնաց ի խորհուրդս ամպարշտաց, ի ճանապարհի մեղաւորաց նա ոչ եկաց, եւ յաթոռս ժանտից նա ոչ նստաւ:
2․ Այլ յաւրէնս Տեառն են կամք նորա, եւ յաւրէնս նորա խորհեսցի նա ի տուէ եւ ի գիշերի.
3․ եւ եղիցի նա որպէս ծառ որ տնկեալ է ի գնացս ջուրց: Որ զպտուղ իւր ի ժամու տացէ, եւ տերեւ նորա մի թափեսցի. եւ զամենայն զոր ինչ արասցէ յաջողեսցի նմա:
4․ Ոչ այսպէս են ամպարիշտք, եւ ոչ այսպէս. այլ որպէս հողմ զփոշի, զի հոսէ ի վերայ երեսաց երկրի:
5․ Վասն այսորիկ ոչ յարիցեն ամպարիշտք ի դատաստան, եւ ոչ մեղաւորք ի խորհուրդս արդարոց:
6․ Քանզի ճանաչէ Տէր զճանապարհս արդարոց, ճանապարհք ամպարշտաց կորիցեն: Տունք. զ: Ի հեբրայեցւոց գրոց երկոքեան սոքա ընդ մի համարեն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: