1. Ի կատարած. ընդ աւրհնութիւնս իմաստութիւն ի Դաւիթ.
2. ի ժամանակի զի եկին զիփացիքն, եւ ասեն ցՍաւուղ` ահաւասիկ Դաւիթ թաքուցեալ նստի առ մեզ: ԾԳ:
3. Աստուած յանուան քում կեցո զիս, եւ ի զաւրութեան քում իրաւ արա ինձ:
4. Աստուած լուր աղաւթից իմոց, ունկն դիր բանից բերանոյ իմոյ:
5. Աւտարք յարեան ի վերայ իմ, եւ հզաւրք խնդրեցին զանձն իմ, եւ ոչ համարեցան զքեզ Աստուած առաջի իւրեանց:
6. Ահա Աստուած աւգնական իմ, եւ Տէր ընդունելի հոգւոյ իմոյ:
7. Ի դարձուցանել զչարն ի թշնամիս իմ, ճշմարտութեամբ քով սատակեա զնոսա:
8. Ես կամաւք իմովք պատարագս մատուցից քեզ. խոստովան եղէց անուան քում Տէր զի բարի է:
9. Յամենայն նեղութենէ իմմէ փրկեցեր զիս, եւ ի թշնամիս իմ ետես ակն իմ: Տունք. է:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: